Բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցումը կազմակերպության հիմնական գործառույթն է:
2018 թվականի դրությամբ Երևան քաղաքում շահագործման են հանձնվել 16 բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի շենքեր: Կառուցման փուլում են գտնվում ևս 6 բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի շենքեր և 6 առանձնատներ:
Կազմակերպությունն իրականացնում է որակյալ շինմոնտաժային և հարդարման աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում օգտագործվում են եվրոպական արտադրության բարձրորակ հարդարման նյութեր:
Ընկերությունը կառուցում է առանձնատներ, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր որակով և ժամանակակից ճարտարապետական լուծումներով:
Շինարարության ընթացքում օգտագործվում են բարձրորակ շինարարական նյութեր, իսկ աշխատանքներն իրականացվում են արդիական մոտեցումներով, որոնք թույլ են տալիս իրագործել պատվիրատուի ամենահամարձակ մտահղացումները:
Ընկերությունն իրականացնում է մարդատար և բեռնատար վերելակների ներմուծման, մոնտաժման, ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ: Այն վերելակներ արտադրող KOYO չինական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում:
Ընկերությունն ունի բարձր արտադրողականությամբ բետոնախառնուրդի գործարաններ, որոնք համապատասխանում են ժամանակակից տեխնիկական ստանդարտներին և ունեն բարձր արտադրողականություն:
Ընկերությունն արտադրում է «պեմզաբլոկներ», որոնք ներքին շուկայում առանձնանում են իրենց բարձր որակով և դիմացկունությամբ:
Ընկերությունն ունի մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրամաս՝ վերազինված եվրոպական արտադրության ժամանակակից հոսքագծերով:
Արտադրանքը որակյալ է, համապատասխանում է առաջադրվող չափորոշիչներին, ինչի պատճառով ներքին շուկայում ունի մեծ պահանջարկ:
2018թ.-ի ապրիլի 1-ից վաճառքում, ընդամենը թվով 6 բնակելի առանձնատներ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Զ.Սարկավագի փողոց 42/15 հասցեում:
Յուրաքանչյուր առանձնատան մասով կառուցապատվում է 316,5 մ2 տարածք, որից
– բնակելի – 203 մ2
– ժամանցի, հանգստի սրահ – 93,5 մ2
– ավտոտնակ – 20 մ2
Առանձնատներն ունեն նվազագույնը 450 մ2 կանաչապատ հողամաս:
Տարածքը պարսպապատ, բոլոր կոմունիկացիաները՝ ներառված (էլ.էներգիա, ջուր, կոյուղի, գազաֆիկացիա), բակային կանաչապատում – բարեկարգումը կատարված, ընդհանուր օգտագործման տարածքները լուսավորված և ասֆալտապատ:
Առանձնատների գինը վերանորոգված տարբերակով 116 մլն. դրամ:
Առանց վերանորոգման 90 մլն. դրամ:
Կառուցապատված առանձնատների 1 մ2 արժեքը վերանորոգված – 366 508 դրամ:
Կառուցապատված առանձնատների 1 մ2 արժեքը առանց վերանորոգման – 284 360 դրամ:
Վճարումը մաս-մաս՝ 15 ամսվա ընթացքում, կամ հիպոթեքային վարկավորմամբ՝ մինչև 10 տարի մարման ժամկետով:
Լուսանկարները կցվում են:
Լրացուցիչ հարցերի համար կարող էք զանգահարել (011) 620-622 հեռախոսահամարով, կամ այցելել «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ՝ ք.Երևան, Ծարավ Աղբյուրի 55/15: